Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Փոխվել է Անշարժ գույքի կադաստրի աշխատանքային գրաֆիկը

16.11.2018, 17:45
Անշարժ գույքի կադաստրի աշխատանքային գրաֆիկը փոխվել է։
Փոխվել է Անշարժ գույքի կադաստրի աշխատանքային գրաֆիկը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները հայտնում են, որ այսուհետ կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման:

«Իրականություն դարձավ խոստումը. Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները (Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) վաղվանից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման», - նշվում է կադաստրի Facebook–յան էջում։ 

Նշվում է նաև, որ շաբաթ-կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։ 

Իսկ կադաստրի մարզային գրասենյակները երկուշաբթի օրվանից կաշխատեն առանց ընդմիջման։–0–