Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Փոխվել է ավարտական և միասնական քննությունների ժամանակացույցը

16.05.2018, 13:17
Հաստատվել է ավարտական և միասնական քննությունների նոր ժամանակացույցը;
Փոխվել է  ավարտական և միասնական քննությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը:

Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը՝

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ
«Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.
«Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք)

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ.
«Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ.
«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ.
«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ.
«Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ.
«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում

4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել. 

«Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.
«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.

Գերատեսչությունից միաժամանակ տեղեկացնում են, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ. 
«Հայոց լեզու և գրականություն»-12.06.2018թ.
«Ֆիզիկա»- 15.06.2018թ.
«Օտար լեզու»-19.06.2018թ.
«Մաթեմատիկա»-22.06.2018թ.
«Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ.
«Ռուսաց լեզու»-27.06.2018թ.

Գերատեսչությունից նշում են, որ քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին:–0–