Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Փոխվել են ՀՀ նախագահի նստավայրի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ժամերը

06.05.2019, 13:40
Մայիսի 1-ից փոփոխվել են Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը:
Փոխվել են ՀՀ նախագահի նստավայրի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ժամերը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 1-ից փոփոխվել են Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի:

Պատվո պահակախմբի հերթափոխությունը, որն ուղեկցվում է հանդիսավոր արարողությամբ, կմնա անփոփոխ և տեղի կունենա շաբաթ օրերին ժամը 18:00-ին, 19:00-ին և 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին և 14:00-ին:-0-