Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Տուլայի ՃՏՊ-ի տուժածներին այս շաբաթվանից փոխհատուցումները կտրամադրվեն

18.11.2015, 14:09
Տուլայի ՃՏՊ-ից տուժածներին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին  այս շաբաթվա ընթացքում արդեն կտրվեն փոխհատուցումները, «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ` հայտնել է   ՀՀ տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը:  
 Տուլայի ՃՏՊ-ի տուժածներին այս շաբաթվանից փոխհատուցումները կտրամադրվեն
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տուլայի ՃՏՊ-ից տուժածներին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին  այս շաբաթվա ընթացքում արդեն կտրվեն փոխհատուցումները, «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ` հայտնել է   ՀՀ տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը:  

«Հայաստանի կառավարության որոշումը կհրապարակվի և ուժի մեջ կմտնի, որից հետո կսկսվի փոխհատուցումների տրամադրման գործընթացը:

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը 50 մլն դրամ (ավելի քան 100 հազար դոլար) հատկացնելու համար` ՃՏՊ–ում տուժածների փոխհատուցումը վճարելու, ինչպես նաև զոհվածների հուղարկավորության կազմակերպման և ռուսական հիվանդանոցներում բուժման նպատակով գտնվող տուժածներին հայրենիք վերադարձնելու նպատակով։

ՃՏՊ–ի հետևանքով ինը զոհերի ընտանիքները կստանան 1,5 միլիոնական դրամ (շուրջ 3,1 հազար դոլար), Հայաստանի և Ռուսաստանի բուժհաստատություններում բուժումը շարունակող տուժածները կստանան 700 հազարական դրամ (1,4 հազար դոլար), մնացալ բոլոր ուղևորները կստանան 500 հազարական դրամ (մոտ հազար դոլար)։

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել էր 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, 30 հոգի ստացել էին տարբեր կարգի վնասվածքներ։ Բոլոր ուղևորները Հայաստանի քաղաքացիներ էին, նրանց շարքում երեխաներ չկային:-0-