Միջազգային «Ռոսիա սեգոդնյա» ԼԳ է ստեղծվում «ՌԻԱ Նովոստիի» բազայի հիման վրա, այն կղեկավարի Դմիտրի Կիսելյովը
09.12.2013,
12:38
«Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալություն է ստեղծվում «ՌԻԱ Նովոստիի» բազայի հիման վրա, այն կգլխավորի Դմիտրի Կիսելյովը, երկուշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») միջազգային լրատվական գործակալություն է ստեղծվում «ՌԻԱ Նովոստիի» բազայի հիման վրա, այն կգլխավորի Դմիտրի Կիսելյովը, երկուշաբթի հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է նախագահի հրամանագրում, «Ռոսիա սեգոդնյա» գործակալության կազմում, որը գործելու է «ՌԻԱ Նովոստիի» շենքում, կներառվի նաև «Գոլոս Ռոսիի» ռուսական պետական ռադիոհեռարձակող ընկերությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Վլադիմիր Պուտինը նաև հանձնարարել է նախարարների կաբինետին մեկ ամսվա ընթացքում իրականացնել միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են նոր գործակալություն ստեղծելու համար, ինչպես նաև մշակել ««Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալություն» դաշնային պետական միացյալ ձեռնարկությունը երկրի ռազմավարական ձեռնարկությունների ցանկում ներառելու հարցը։
«««Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալություն» դաշնային պետական միացյալ ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության և ՌԴ հասարակական կյանքի լուսաբանումն է արտերկրում», – նշվում է ՌԴ նախագահի հրամանագրում։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալություն» դաշնային պետական միացյալ ձեռնարկության գլխավոր տնօրեն է նշանակվել Դմիտրի Կիսելյովը», – հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նույն հրամանագրով ՌԴ նախագահը լուծարել է Հեռուստառադիոծրագրերի պետական հիմնադրամը` փոխանցելով այն Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը, իսկ Գիտության դաշնային պետական բյուջետային հաստատություն գրապալատը` ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ին։
Բացի այդ, Պուտինը վերակազմավորել է «Ռոսիյսկայա գազետա»–ն` նրա մեջ ներառելով «Ռոդինա» ամսագրի խմբագրությունը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից։–0–