Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Քաղաքապետը հանձնարարել է մշակել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագիծը

15.03.2016, 17:04
«Վերնիսաժը» Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին, նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Քաղաքապետը հանձնարարել է մշակել «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Նախօրեին աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանում։

Ինչպես հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունն, աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժի» տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման և արդիականացման նախագիծ:

««Վերնիսաժը» Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նրա խոսքով`այստեղ պետք են այնպիսի լուծումներ, որոնք տվյալ տարածքը կդարձնեն իսկապես ներկայանալի:

«Ընդ որում, վարձակալը ևս համամիտ է, որ տարածքում լուրջ լուծումներ տալու խնդիր կա, հետևաբար, համատեղ աշխատեք և կարճ ժամանակում ներկայացրեք համապատասխան նախագիծ, ինչու չէ, նաև ստեղծեք աշխատանքային խումբ՝ այդ գործընթացում ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին»,- ընդգծել է քաղաքապետը:–0–