Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Քաղաքապետը հանձնարարել է բացօթյա առևտրով զբաղվողներին այլընտրանք առաջարկել

29.02.2016, 18:19
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկուշաբթի տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է բացօթյա առևտրով զբաղվողներին այլընտրանք առաջարկել, հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Քաղաքապետը հանձնարարել է բացօթյա առևտրով զբաղվողներին այլընտրանք առաջարկել
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկուշաբթի տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է բացօթյա առևտրով զբաղվողներին այլընտրանք առաջարկել, հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Խարհրդակցության ժամանակ Երևանի բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 9 վարչական արձանագրություն:

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Հունվար-փետրվար ամիսներին ապամոնտաժվել է չգործող 54 կրպակ:

Քաղաքապետը հանձնարարել է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումների շրջանակում ակտիվացնել քաղաքացիների հետ տարվող բացատրական աշխատանքները՝ նրանց ուղղորդելով առևտրի համար նախատեսված տարածքներ:

«Բացօթյա առևտրով զբաղվող և դրանով օրվա հացի խնդիրը լուծող մեր համաքաղաքացիների հետ պետք է տանել բացատրական աշխատանքներ: Պետք է փորձենք նրանց չնեղացնելով ցույց տալ ճիշտ ուղղությունները, թե որտեղ կարող են իրականացնել իրենց առևտուրը: Մեր վարչական շրջաններում ունենք փակ շուկաներ, կրպակներ: Միանշանակ է, որ Երևանում պետք է բացառենք բացօթյա առևտուրը, բայց դա չի նշանակում, որ մեր աշխատանքները պետք է կազմակերպենք կոպիտ եղանակով: Այդ ամենը պետք է արվի քաղաքացիներին բացատրելով, օգնելով և ուղղորդելով դեպի առևտրի կազմակերպման համար նախատեսված տարածքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: -0-