Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ռոբերտ Քոչարյանի ու մարտի 1–ի գործերը միավորվել են մեկ վարույթի մեջ

30.08.2018, 17:36
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու ու 2008 թ.–ի մարտի 1–ին 10 քաղաքացիներին սպանելու քրեական գործերը միավորվել են մեկ վարույթի մեջ:
Ռոբերտ Քոչարյանի ու մարտի 1–ի գործերը միավորվել են մեկ վարույթի մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու ու 2008 թ.–ի մարտի 1–ին 10 քաղաքացիներին սպանելու քրեական գործերը միավորվել են մեկ վարույթի մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Կարվի հնարավորինը, և ես լիահույս եմ, որ այդ գործը, այդ թվում` հանցագործությունը կատարած մարդկանց հարցը կբացահայտվի», – ասաց նա։

Ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ի լույս գիշերը որոշում է կայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1–2–ի գործով երկու ամսով ձերբակալելու մասին։ Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։

Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարել է Քոչարյանի փաստաբանների` ձերբակալության փաստը բողոքարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվել է` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-