Սասուն Միքայելյանը մեկնել է արտերկիր՝ բուժման
14.09.2018,
11:42
Ըստ տեղեկությունների` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաև ԱԺ այս նստաշրջանին: Պատճառը, պարզվում է, Միքայելյանի առողջական խնդիրներն են, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ տեղեկությունների` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել: Արցախյան պատերազմի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել, և մինչև հիմա նրա մարմնում մի քանի տասնյակ բեկորներ են մնացել, որոնք էլ նորագոյացությունների պատճառ են դարձել», – գրում է թերթը:
Թերթին հայտնի է դարձել, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, Միքայելյանն ապաքինվում է:–0–