Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի քաղաքացիները կկարողանան հիպերտոնիայի և շաքարախտի անվճար ստուգում անցնել

05.05.2015, 12:25
35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են երկրի պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում շաքարախտի և հիպերտենզիայի անվճար զննում անցնել, ասվում է Հայաստանի առողջապահության նախարարության Facebook–ի էջում։
 Հայաստանի քաղաքացիները կկարողանան հիպերտոնիայի և շաքարախտի անվճար ստուգում անցնել
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. 35-68 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող են երկրի պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում շաքարախտի և հիպերտենզիայի անվճար զննում անցնել, ասվում է Հայաստանի առողջապահության նախարարության Facebook–ի էջում։

Զննումը կատարվում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկողություն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի  կառավարությունը և Համաշխարհային բանկը։

Զարկերակային հիպերտենզիան քրոնիկ հիվանդություն է` արտահայտվող զարկերակային ճնշման կանոնավոր բարձրացումներով։ Բժիշկները հիպերտոնիկ հիվանդությունն անվանում են 21–րդ դարի համաճարակ։ Տարբեր երկրներում դրանով տառապում է տարեց մարդկանց 50-60 տոկոսը, և դեպքերի կեսն ունենում է բարդացումներ, որոնք մահվան են հանգեցնում։

Շաքարախտը քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ենթաստամոքսային գեղձի արտազատած ինսուլին հորմոնի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հետևանքով։ Այն անհրաժեշտ է օրգանիզմի բջիջներին գլյուկոզա հասցնելու համար, որն արյան մեջ է ներծծվում սննդից և հյուսվածքներն ապահովում է էներգիայով։ Ինսուլինի պակասի կամ օրգանիզմի հյուսվածքների` դրա նկատմամբ անզգայունության դեպքում արյան մեջ ինսուլինի մակարդակը բարձրանում է` այդ վիճակը կոչվում է հիպերգլիկեմիա։ Այն վտանգավոր է օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերի համար։ -0-