Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հունական SKY Express-ը չվերթեր կիրականացնի Աթենք–Երևան–Աթենք երթուղով

15.10.2024, 11:44
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի
Հունական SKY Express-ը չվերթեր կիրականացնի Աթենք–Երևան–Աթենք երթուղով

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հունական «SKY Express» ավիաընկերությունը ս.թ. նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան -Աթենք երթուղով չվերթերը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։ 

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի: 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ skyexpress.com   կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: