Սոչիի օդանավակայանն աշխատում է չվացուցակի փոփոխություններով, չվերթները չեն հետաձգվել
26.06.2015,
13:46
Սոչիի միջազգային օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով, բայց չվացուցակի ոչ մեծ փոփոխություններով, հետաձգված չվերթներ չկան, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է «Բազէլ Աերո» ընկերության ներկայացուցիչը, որը ղեկավարում է Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Սոչիի միջազգային օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով, բայց չվացուցակի ոչ մեծ փոփոխություններով, հետաձգված չվերթներ չկան, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է «Բազէլ Աերո» ընկերության ներկայացուցիչը, որը ղեկավարում է Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները։
Սոչիում հետաձգվել էին շուրջ 30 ուղևորատար գնացքներ և ավելի քան 30 ավիաչվերթներ` հինգշաբթի տեղատարափ անձրևների և ենթակառուցվածքի ջրածածկ լինելու պատճառով։ Այդ թվում օդանավակայանը փակվել է ժամանումների և թռիչքների համար` թռիչքուղու մի մասի, կանգառների, կառամատույցների և ավիակայարանի մասամբ ջրասույզ լինելու հետևանքով։ Խախտվել է օդանավակայանի ջրամատակարարումը, իսկ դրա էլեկտրամատակարարումն իրականացվել է սնուցման պահուստային աղբյուրներից։ Ուղևորներին խնդրել են չժամանել օդանավակայան։
«Սոչիի միջազգային օդանավակայանի չվացուցակը գործում է կարգի համաձայն։ Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բոլոր հետաձգված չվերթներն իրականացվել են։ Աերոկայարանային համալիրի էներգամատակարարումը և ջրամատակարարումն ամողջությամբ վերականգնվել են»,– հաղորդել է գործակալության զրուցակիցը։
Նա պարզաբանել է, որ ժամը 09։00–ի տվյալներով Սոչիի միջազգային օդանավակայան ժամանման հետաձգված չվերթներ չկան։ Սամարայից «Տրանսաերո» ավիաընկերության ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի պահեստային օդանավակայանում Սոչիի օդանավակայանի շրջանում ամպրոպային ակտիվության պատճառով, Սոչի է ժամանել ժամը 09։00–ին։
«Սոչիի օդանավակայանի ուժերով և միջոցներով վերացվել են անոմալ հորդառատ անձրևների հետևանքները В և С հատվածներում, կառամատույցում և կայարանամերձ հրապարակում։ А հատվածի աշխատանքի սահմանափակումները պահպանվում են։ Աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են»,– հավելել է ընկերության ներկայացուցիչը։
Հինգշաբթի Սոչիում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնց հետևանքով քաղաքի փողոցները ջրածածկ են եղել, իսկ քաղաքի բնակիչները մնացել են առանց լույսի և ջրի։ Ամենից շատ տուժել է Ադլերի շրջանը։ Իշխանություններն այդ շրջանում և Խոստայի շրջանի Կուդեպստա ավանում ԱԴ ռեժիմ են հայտարարել։ Հաղորդվել է, որ քաղաքի տարբեր շրջաններում ջրածածկ են եղել ավելի քան 400 տներ, տարհանվել է 20 ընտանիք։ Անձրև չկա, սակայն եղանակն ամպամած է։-0-