Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայ սպառողները ցածրորակ գազ են ստանում. փորձագետ

31.01.2014, 14:53
Չնայած բնական գազի սակագների բարձրացմանը` հայ սպառողները ցածրորակ գազ են ստանում, կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Հայ սպառողները ցածրորակ գազ են ստանում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Չնայած բնական գազի սակագների բարձրացմանը` հայ սպառողները ցածրորակ գազ են ստանում, կարծում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Եթե 2012 թ.–ի դեկտեմբերին բնակարանը նորմալ ջեռուցելու համար փոքր երեխա ունեցող միջին վիճակագրական ընտանիքը սպառում էր մոտ 220 խորանարդ մետր գազ, ապա արդեն այս ձմռանը 230–250 խորանարդ մետր գազ օգտագործելիս բնակարանը պատշաճ կերպով չէր տաքանում, ինչը վկայում է կապույտ վառելիքի ցածր որակի մասին», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` այդ մասին է խոսում նաև գազի կաթսաների ֆիլտրերի արագ կեղտոտվելը։

Կազմակերպության ղեկավարը նշեց, որ գրեթե ոչ մի սպառող չի կարող պնդել, որ գազօջախից դուրս եկող վառելիքն ունի իսկական կապույտ գույն։

«Մենք մտադիր ենք ուսումնասիրել այս ոլորտը, սակայն այսօր չունենք համապատասխան տեխնիկա և ռեսուրսներ։ Պատրաստվում ենք ձեռք բերել այդ տեխնիկան և գիտական ուսումնասիրություն իրականացնել շահագրգիռ անձանց և կազմակերպությունների օգնությամբ։ Անհաջողության դեպքում մտադիր ենք այս հարցով դիմել Հայաստանի կառավարությանը», – պարզաբանեց Պիպոյանը։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013 թվականի հուլիսի 7–ից հաստատել է սպառողների համար գազի նոր սակագները` ամսական 156 հազար դրամ 1000 խորանարդ մետրի դիմաց` նախկին 132 հազար դրամի փոխարեն, իսկ 10 հազ. խմ-ից շատ սպառողների համար` $276,98` 1000 խմ-ի համար (աճը`13,9%)։-0-