«Սպայկա»–ի տնօրենի իրավաբանները պահանջում են վերանայել ընկերության նկատմամբ պահանջները
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Սպայկա» ընկերության տնօրենի իրավաբանական խորհրդատուները պահանջում են վերանայել ընկերությանը ներկայացվող պահանջները:
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն մեղադրում է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին հատկապես խոշոր չափերի հարկերից և մաքսատուրքերից խուսափելու համար։ ՊԵԿ–ի տվյալներով, ընկերությունում բացահայտվել է 7 036 666 312 դրամի (ավելի քան $14,4 մլն) չափի հարկերի չվճարման դեպք։ ՊԵԿ–ը միջնորդություն է ներկայացրել Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ։
«Մենք համաձայն չենք Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած հարկերի խուսափման չափի հետ, առաջարկել ենք համատեղ ստուգումներ և հավելյալ փորձաքննություն անցկացնել: Մենք պատրաստ կլինենք վճարել այս ստուգումների արդյունքում հաշվարկված տուգանքները: Սակայն մեր հայտարարությանը պատասխան չեղավ», - երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության տնօրենի փաստաբանԿարեն Սարդարյանը:
Նա նշեց, որ ընկերությունը չի ընդունել տուգանքի չափը, սակայն հետաքննություն անցկացնելու փոխարեն որոշում է ընդունվել տնօրենի կալանավորման վերաբերյալ:
«Ստացվում է, որ ՊԵԿ որոշումը բողոքարկելու փորձի համար որոշում է ընդունվում գործարարի կալանավորման մասին», - ասաց Սարդարյանը, նշելով, որ իրենք մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը:
Երկուշաբթի «Սպայկա» ընկերության աշխատակիցները հավաքվել են դատարանի շենքի մոտ` պահանջելով հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` ստեղծված իրավիճակը քննարկելու համար, նշելով, որ նման քայլերը խոչընդոտում են ընկերության գործունեությանը և հեղինակությանը:
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները որոշում են կայացրել տեղափոխվել կառավարության շենքի մոտ:
Ինքը` Ղազարյանը, հերքում է այդ մեղադրանքները։ Ղազարյանը մամուլի ասուլիսում հերքել է խախտումների փաստը, հայտնելով, որ նշված գումարից 5.5 մլրդ դրամն ԱԱՀ վճարումներն են, որոնք պետք է վերադարձվեն ընկերությանը գործող օրենսդրությանը համապատասխան։
2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել էպանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։-0-