Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Վլադիմիր Սպիվակովը մտադիր է Հայաստանում երաժշտական փառատոն անցկացնել

11.11.2013, 16:50
Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել առաջիկա տարիներին Հայաստանում երաժշտական փառատոն անցկացնել, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Սպիվակովը մտադիր է Հայաստանում երաժշտական փառատոն անցկացնել
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել առաջիկա տարիներին Հայաստանում երաժշտական փառատոն անցկացնել, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՌԱՖՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ Հայաստան է ժամանել երկու համերգ անցկացնելու համար Արամ Խաչատրյանի 110–ամյակին նվիրված միջազգային փառատոնի շրջանակներում։

Առաջին համերգը կայացել է նոյեմբերի 10-ին Երևանում: Իսկ այսօր նվագախումբը ելույթ կունենա Գյումրիում, որով և կեզրափակվի «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շարքը:

Սպիվակովն ընդգծել է, որ մշտապես մեծագույն հաճույքով է այցելում Հայաստան և չափազանց զգացված է իր նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքից, որն զգում է ինչպես համերգային դահլիճներում, այնպես էլ մարդկանց հետ փողոցում շփվելիս:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ դիրիժորին՝ նախօրեին կայացած երևանյան հրաշալի համերգի համար, ընդգծելով, որ Վլ. Սպիվակովին Հայաստանում վաղուց արդեն հյուր չեն համարում, այլ հարազատ ու սրտացավ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին և մինչ այսօր իր պարբերաբար այցերով հոգևոր մեծ լիցքեր ու լավատեսական տրամադրություն է հաղորդում:

ՌԱՖՆ համերգները կայանում են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
-0-