ԿԳՄՍՆ. Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում

ԿԳՄՍՆ. Առաջին դասարանցիների հայտագրմանն ընդառաջ պարտադիր է կատարել տվյալների ստուգում stugum.emis.am կայքում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը:

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը և սեղմել «Ստուգել» սեղմակը։

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխան տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունի, ապա անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը, բացված դաշտում լրացնել դպրոցում արդեն սովորող երեխայի հանրային ծառայության համարանիշը և սեղմել «Ստուգել» սեղմակը:

Եթե առաջին դասարան ընդունվող երեխայի ծննդյան վկայականը թվայնացված չէ, ապա պետք է երեխայի տվյալները լրացնել անհրաժեշտ դաշտերում և հարցում ուղարկել:

Գործընթացն առավել հեշտացնելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պատրաստել է պատկերային ուղեցույց, որը կարող եք տեսնել այս հղմամբ` https://bit.ly/3AKl717:

Բուն  հայտագրման գործընթացը նախատեսվում է  հունիսից. հստակ օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի:

Համակարգի հետ կապված տեխնիկական հարցերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից.  հեռ.` (010)  578455,  (011) 578455,  (010) 578453, (011) 578453: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:14 02.05.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×