Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Սուրենյանը հայտնել է օդի սպասվելիք անոմալ ջերմաստիճանի մասին

13.12.2019, 12:12
Սուրենյանը հայտնել է օդի սպասվելիք անոմալ ջերմաստիճանի մասին
Սուրենյանը հայտնել է օդի սպասվելիք անոմալ ջերմաստիճանի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ասել է, որ Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Նրա խոսքով, օդերևութաբանները հայտնել են, որ սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան հասնելով մինչև Սկանդինավյան երկրներ, Ռուսաստանի եվրոպական մասը, Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքը և ՀՀ տարածքը։
«Արդեն նշել ենք, որ դեկտեմբերի 14-17-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է աստիճանաբար ջերմաստիճանի բարձրացում , այսօրվա համեմատ մոտ 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 14-ից հետո հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,- հիշեցրել է Սուրենյանը:-0-