Рейтинг@Mail.ru
USD
376.97
EUR
444.71
RUB
4.9091
GEL
140.91
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Տարեմուտը Հանրապետության հրապարակում կազդարարվի շքեղ հրավառությամբ

29.12.2015, 14:55
Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ` միասին դիմավորելու Ամանորը, հայտնում է քաղաքապետարանի կայքը:
Տարեմուտը Հանրապետության հրապարակում կազդարարվի շքեղ հրավառությամբ
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ` միասին դիմավորելու Ամանորը, հայտնում է քաղաքապետարանի կայքը:

«Ուրախ մթնոլորտն ու տոնական բարձր տրամադրությունը կապահովեն սիրված երգիչներն ու պարային համույթները, իսկ ճիշտ կեսգիշերին տարեմուտը կազդարարվի շքեղ հրավառությամբ: Ջերմությամբ, փոխադարձ սիրով ու բարձր տրամադրությամբ՝ միասին դիմավորենք Նոր տարին»,-ասված է հաղորդագրությունում: -0-