Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Տաքսի ծառայություններ մատուցող մոտ 8 հազար տրանսպորտային միջոցներ են արտոնագրվել

17.11.2015, 17:35
Տաքսի ծառայություններ մատուցող մոտ 8 հազար տրանսպորտային միջոցներ են արտոնագրվել Հայաստանում 2015 թվականի հունվարի 6–ից նոյեմբերի 15–ը, ասվում է Տրանսպորտի և կապի նախարարության կայքում։
 Տաքսի  ծառայություններ մատուցող մոտ 8 հազար տրանսպորտային միջոցներ են արտոնագրվել
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Տաքսի ծառայություններ մատուցող մոտ 8 հազար տրանսպորտային միջոցներ են արտոնագրվել Հայաստանում 2015 թվականի հունվարի 6–ից նոյեմբերի 15–ը, ասվում է Տրանսպորտի և կապի նախարարության կայքում։

Ավելի քան 5.3 հազար արտոնագրված տրանսպորտային միջոցներ են շահագործում ֆիզիկական անձինք, ավելի քան 2.4 հազարը` պատկանում են 167 կազմակերպությունների։

Նշված ժամանակահատվածում մերժվել է արտոնագրման ներկայացված ինը դիմում։ Չորս հայտը մերժվել է աջակողմյան ղեկի պատճառով, մյուս հինգը` ֆիզիկական անձանց վարորդական վկայականի բացակայության պատճառով։

2015 թվականի հունվարի 6–ից Հայաստանում հաստատվել է տաքսու արտոնագրման նոր կարգ։ -0-