Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Արմենիա Վայնի «Երևան» կարմիր գինին The Guardian պարբերականի էջերում է

04.11.2022, 15:24
Արմենիա Վայնի Երևան շարքն աչքի է ընկնում բուրային նուրբ ու բազմազան փնջերով
 Արմենիա Վայնի «Երևան» կարմիր գինին The Guardian պարբերականի էջերում է
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Գինու ոլորտում հայտնի լրագրող բրիտանացի Ֆիոնա Բեքեթը The Guardian պարբերականի էջերում ներկայացնում է 5 գինի՝ ձմռան ցուրտ օրերը ջերմացնելու համար, որոնց շարքում է Արմենիա Վայն ընկերության «Երևան» կարմիր գինի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Մենք բոլորս էլ հիմա ջերմանալու կարիք ունենք,որպեսզի հաղթահարենք գորշությունը․ այս իրավիճակին դիմակայելու իմ ռազմավարությունը համեղ ուտեստներն են, ծածկոցով փաթաթվելը, գորգերը, բուրավետ մոմերը, և լավ գինին, այլ կերպ ասած՝ «ջերմացնող» գինին»։

«Ջերմացնող» գինիները ծանոթ զգացումներ են արթնացնում․ պետք է նշեմ, որ այսպիսի գինիներ փնտրելու ճանապարհին ինձ այնքան գրավեց հայկական կարմիրը, որ ստիպված էի ներառել այն իմ ցուցակում՝ հատկապես իր տպավորիչ համի շնորհիվ»,- նշում է Ֆիոնա Բեքեթը։

Նրանց համար, ովքեր ցանկանում են կարգավորել խմելը, ասեմ՝ հարցը ոչ թե քանակն է, այլ որակը»,-վստահեցնում է գինու գիտակը, և ավելացնում, որ հարցը նույնիսկ թանկարժեք կամ հանրահայտ գինիները չեն, այլ հենց այն գինիները, որոնք ձեզ կօգնեն ստեղծել հարմարավետության տիրույթ։

Արմենիա Վայնի Երևան շարքն աչքի է ընկնում բուրային նուրբ ու բազմազան փնջերով։ Այն վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ավելի քան 30 երկրներում և դարձել է շատ գինեսերների ֆավորիտը։ Իսկ The Guardian-ի ուշադրությանը գրաված «Երևան» կարմիրն ունի 15-ից ավել բարձրագույն պարգև միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից և ցուցահանդեսներից։–0–