Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 11, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Տրանսպորտի նախարարության շենքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր

01.09.2017, 16:09
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր։
Տրանսպորտի նախարարության շենքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում տեղադրված ռումբի վերաբերյալ ահազանգը կեղծ էր, հայտնեց ԱԻՆ Երևանի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Բադալյանը։

Ռումբի առկայության մասին ահազանգը ստացվել է ուրբաթ ժամը 10։25–ին։ Տեղում աշխատել են կինոլոգների և փրկարարների խմբեր։

«Ամբողջ շենքը ստուգվել է, կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, աշխատողները վերադառնում են իրենց աշխատանքային տեղերը»,– ասաց Բադալյանը լրագրողներին։ 

Թե ումից է ստացվել զանգը, առայժմ պարզ չէ։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հաղորդմամբ, աշխատողները վերադառնում են բնականոն աշխատանքի։ 

Շտապօգնության և հրշեջ մեքենաները հեռացել են, շղթայումը հանվել է։ -0-