Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ԱՊՀ երկրների բուհերի դիպլոմները պետք է ճանաչվեն ողջ աշխարհում. ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ

24.12.2013, 19:39
ԱՊՀ երկրների բուհերի դիպլոմները պետք է ճանաչվեն ողջ աշխարհում, կարծում է ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի հարցերի վարչության պետ Տիգրան Սահակյանը։
ԱՊՀ երկրների բուհերի դիպլոմները պետք է ճանաչվեն ողջ աշխարհում. ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների բուհերի դիպլոմները պետք է ճանաչվեն ողջ աշխարհում, կարծում է ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի հարցերի վարչության պետ Տիգրան Սահակյանը։

«ԱՊՀ երկրների բուհերը մեր ներքին շուկան եմ համարում, և այսօր մեր կադրերը համապատասխանում են այդ շուկայի պահանջներին։ Իսկ եթե մենք ցանկանում ենք մասնագետներ պատրաստել արտաքին շուկայի համար, որոնք պահանջված կլինեն աշխարհի բոլոր անկյուններում, ապա մենք պետք է մտածենք մեր կրթության որակի մասին», – հայտարարեց Սահակյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Ռուսական բուհերը ԱՊՀ քաղաքացիների համար» թեմայով կայացած Մոսկվա-Կիև-Քիշնև-Երևան-Աստանա տեսակամրջի ընթացքում։

Նրա խոսքերով` հիմնական խնդիրը, որը խոչընդոտում է ռուսական բուհերում հայ ուսանողների կրթության պրակտիկայի զարգացմանը, կրթության և բնակության թանկ լինելն է։

«Մեզ համար կարևոր ձեռքբերում եմ համարում Հայաստանի տարածքում Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեությունը, որն ունի բավականին բարձր վարկանիշ։ Բացի այդ, մեր երկրում գործում են ռուսական բուհերի հինգ մասնաճյուղեր, և այսօր մենք աշխատում ենք այստեղ ՄՊՀ–ի մասնաճյուղի բացման ուղղությամբ, ինչը կօգնի մեր ուսանողներին ստանալ որակյալ կրթություն` չլքելով հայրենիքը», – ավելացրեց նախարարության ներկայացուցիչը։
 
Նրա խոսքերով` ամեն տարի մոտ 150–200 հայ ուսանողներ ուսման են մեկնում ՌԴ։

«Շատ հայաստանցի ուսանողներ բողոքում էին, որ ռուսական բուհեր ընդունվելու համար նրանք պետք է անգլերենի թեստ հանձնեն։ Այս հարցը քննարկվել է մեր նախարար Արմեն Աշոտյանի և Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Գիտեմ, որ այսօր Ռոսսոտրուդնիչեստվոն մշակում է ռուսերեն թեստավորման նոր ծրագրեր, ինչը բավականին կթեթևացնի մեր խնդիրները ռուսական բուհեր մեր ուսանողների ընդունման հարցում», – պարզաբանեց Սահակյանը։

Նա նաև նշեց, որ ԱՊՀ բուհերը պետք է ավելի լավ համագործակցեն ԱՊՀ շրջանակներում ցանցային կրթություն ստեղծելու հարցերում։–0–