Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ուսումնական հաստատությունների արձակուրդները կրկին երկարացվում են. նախարար

21.01.2016, 18:03
Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն։
Ուսումնական հաստատությունների արձակուրդները կրկին երկարացվում են. նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն, նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook–յան իր էջում։

«Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն», – գրել է նախարարը։

Նրա խոսքով` դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։

Աշոտյանը տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկել է առաջնորդվել նույն աշխատակարգով։

Այս որոշումը չի տարածվում բուհերի վրա։

«Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը։ Լրացման ձևերի և տարբերակների մասին ՀՀ ԿԳՆ-ն կտեղեկացնի լրացուցիչ», – նշել է Աշոտյանը։

Ավելի վաղ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները երկարացվել էին մինչև հունվարի 25–ը։ –0–