Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Վարչապետ. մինչ քաղաքացիների ունեցվածքի վրա կալանք դնելը, հարկավոր է իրազեկել նրանց այդ մասին

20.10.2016, 13:40
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին մշակել մեխանիզմ ժամկետանց տուգանքների պատճառով ունեցվածքի վրա կալանք դնելու հարցում։
Վարչապետ. մինչ քաղաքացիների ունեցվածքի վրա կալանք դնելը, հարկավոր է իրազեկել նրանց այդ մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին մշակել մեխանիզմ ժամկետանց տուգանքների պատճառով ունեցվածքի վրա կալանք դնելու հարցում։

Վարչապետի խոսքով, տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ կան ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության վերաբերյալ: Դրանք առնչվում են ճանապարհային ոստիկանության կողմից վարչական տույժերի հարկադիր կատարմանը: 

«Օրինակ` քաղաքացուն չեն ծանուցել իր վարչակական խախտման մասին, բայց նրա գույքի վրա կալանք է դրվում», – ասաց Կարապետյանը։

Այս կապակցությամբ նա հանձնարարեց արդարադատության նախարարին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի վարույթը հարուցվի միայն օրենքով նախատեսված բոլոր պահանջները կատարելուց հետո։ 

Նա նաև հանձնարարեց եռամսյակը մեկ անգամ ամփոփել և տվյալներ ներկայացնել այն մասին, թե որ մարմինները չեն կատարում օրենքի պահանջները։

«Մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է նաև առաջարկներ ներկայացնել և ձեռնարկել մեխանիզմներ, որ, մինչ քաղաքացու ունեցվածքի վա կալանք դնելը, քաղաքացուն տեղեկացվի դրա մասին: Դա կարող է լինել sms-ի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու միջոցով», – ասաց Կարապետյանը։ –0–