Հայաստանի վարչապետը ՀՄՊ վետերաններին շնորհավորել է Հաղթանակի 70 ամյակի առթիվ
07.05.2015,
14:50
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ընթացքում շնորհավորել է Հայերնական Մեծ պատերազմի վետերաններին Հաղթանակի 70 ամյակի առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ընթացքում շնորհավորել է Հայերնական Մեծ պատերազմի վետերաններին Հաղթանակի 70 ամյակի առթիվ։
«Քանի որ մոտենում է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրը՝ 70-ամյակը, ցանկանում եմ կառավարության անունից շնորհավորել Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, ցանկանալ հաջողություններ, առողջություն«,–ասել է Աբրահամյանը:
Վարչապետը հիշեցրել է, որ վերջերս կառավարությունը կրկնապատկել է վետերանների Պատվո վճարները` հասցնելով մինչև 50 հազար դրամի։
Նա նշել է նաև, որ այսօր պաշտպանության նախարարի հետ ընդունելու են վետերաններին և պարգևներ հանձնելու։
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, նրանցից մոտ 300 հազարը` Խորհրդային Հայաստանից, ավելի քան 200 հազար` ԽՍՀՄ այլ հանրապետություններից, մոտ 100 հազար հայ` արտասահմանից։ Պատերազմի հայ մասնակիցների թվում մոտ 10 հազարը կանայք էին, հիմնականում` կամավորներ։ Հայերի գրեթե կեսը (275 հազար) զոհվել է Հայրենական պատերազմի տարբեր ճակատներում։
Հայրենական մեծ պատերազմի հայ փառապանծ զորավարներից են Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Զրահատանկային զորքերի գերագույն մարշալ Համազասպ Բաբաջանյանը, Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը։
Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել 6 մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89–րդ դիվիզիան հասել է մինչ Բեռլին։ Հայկական սփյուռքի մոտ 100 հազար ներկայացուցիչ դաշնակիցների բանակի կողմից մասնակցել է դիմադրության շարժմանը։ --0--