Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վարչապետի հանձնարարությամբ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը մեկնում է Վերին Լարս

06.08.2018, 12:44
Վարչապետի հանձնարարությամբ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը մեկնում է Վերին Լարս։
Վարչապետի հանձնարարությամբ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը մեկնում է Վերին Լարս

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը նախօրեին հաղորդել էր, որ Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար։

Այսօր Փամբուկյանը հայտնել է, որ դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում։–0–