Վարչապետը նպատակահարմար է համարում արագաչափերի ու ճանապարհային տեսախցիկների գործունեության դադարեցումը
17.05.2018,
13:47
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արագաչափերի ու երթևեկության խախտումները ֆիքսող տեսախցիկների գործունեության ժամանակավոր դադարեցման նպատակահարմարության մասին:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի նիստի ժամանակ հայտարարել է արագաչափերի ու երթևեկության խախտումները ֆիքսող տեսախցիկների գործունեության ժամանակավոր դադարեցման նպատակահարմարության մասին:
«Նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են», – հայտարարեց վարչապետը։
«Հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը», - ասաց Փաշինյանը:–0–