Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. հունվարի 31, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Վերի Լարսի անցակետում ավարտվել է հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումը

26.08.2019, 11:56
Օգոստոսի 21-ից հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած էին Վերին Լարսի անցակետում:
Վերի Լարսի անցակետում ավարտվել է հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վերի Լարսի անցակետում ավարտվել է հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումը: Այդ մասին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը հայտնել է Facebook-յան իր էջում:

Օգոստոսի 21-ից հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները կանգնած էին Վերին Լարսի անցակետում: Բեռնատարներին նշանակել էին մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով:

«Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից», - նշվում է այսօր տարածած հաղորդագրությունում:-0-