Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Ոչ աշխատանքային կլինի երկու մարզերում Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցի օրը

29.11.2018, 12:56
Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցի օրը ոչ աշխատանքային կլինի երկու մարզերում։
Ոչ աշխատանքային կլինի երկու մարզերում Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցի օրը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշուոմ է ընդունել տեղափոխել աշխատանքային օրը, սակայն միայն երկու մարզերում։

Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի և Լոռու մարզերում առաջարկվում է դեկտեմբերի 7–ը հայտարարել ոչ աշխատանքային։

«Աշխատանքային օրը կտեղափոխվի շաբաթ` դեկտեմբերի 15–ին, որպեսզի մարդիկ կարողանան այդ օրն այցելել իրենց հարազատների շիրիմներին», – ասաց Տերտերյանը։

Ինչպես այս կապակցությամբ պարզաբանեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում առաջին անգամ է, որ աշխատանքային օրերը տեղափոխվում են առանձին մարզերում։

«Մարդիկ այդ մարզերում չէին աշխատում դեկտեմբերի 7–ին, և մենք պետք է հարգենք նրանց զգացմունքները», – ասաց Միրզոյանը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։ -0-