Որպես անհետ կորած որոնվողը հայտնաբերվել է Արցախում
21.05.2019,
13:15
Որպես անհետ կորած որոնվող Սաթենիկ Ավանեսյանը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Որպես անհետ կորած որոնվող Սաթենիկ Ավանեսյանը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Սաթենիկ Ավանեսյանը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:-0-
Հիշեցնենք, որ մայիսի 18-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Կապանում ապրող՝ 28-ամյա Սաթենիկ Ավանեսյանը:-0-