Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Ոստիկանությունը մեկնաբանել է Հայաստան օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների մուտքի արգելքի պատճառը

22.11.2017, 15:38
Օտարերկրկյա համարանիշներով ավտոմեքենաներին, Հայաստանում տուգանքը չվճարելու դեպքում, կարգելվի մուտք գործել երկիր։
Ոստիկանությունը մեկնաբանել է Հայաստան օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների մուտքի արգելքի պատճառը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Օտարերկրկյա համարանիշներով ավտոմեքենաներին, Հայաստանում տուգանքը չվճարելու դեպքում, կարգելվի մուտք գործել երկիր, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

Նա նշեց, որ այս տարվա դեկտեմբերի 15–ից կգործեն նոր կանոններ, ըստ որոնց` օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների վարորդներին մաքսային կետում երկրից դուրս գալիս կտրամադրվի տեղեկատվություն Հայաստանի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին։ Ինչից հետո նրանց կառաջարկվի վճարել տուգանքը տեղում կամ հաջորդ անգամ Հայաստան մուտք գործելիս։

Միաժամանակ Կարապետյանը նշեց, որ տուգանքը չվճարած վարորդներն իրավունք չեն ունենա մուտք գործել Հայաստան մինչև այն չվճարեն։

«Մենք հասկանում ենք, որ որոշ վարորդներ կփորձեն խուսափել տուգանքի վճարումից Հայաստանում կատարած խախտումների համար, սակայն նրանք հետագայում չեն կարողանա մուտք գործել երկիր», – նշեց Կարապետյանը։–0–