ԼՂՀ խորհրդարանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին
28.11.2013,
17:28
Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի խմբակցություններն ու «Արցախատուն» պատգամավորական խումբը նախօրեին կոչով դիմել են աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի նրանք մասնակցեն հինգշաբթի մեկնարկող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի խմբակցություններն ու «Արցախատուն» պատգամավորական խումբը նախօրեին կոչով դիմել են աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի նրանք մասնակցեն հինգշաբթի մեկնարկող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 28-ին կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի եզրափակիչ փուլը: Հեռուստամարաթոնի նշանակությունը ոչ միայն համազգային դրամահավաքն է, այլև ժամանակակից մարտահրավերները միասնաբար դիմագրավելու` հայ ժողովրդի ընդհանրական կամքի դրսևորումը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ այս տարվա հեռուստամարաթոնը նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական նշանակության ավտոմայրուղու շինարարությանը։
«Այն կոչված է մեծացնելու մեր երկրի արտաքին հաղորդակցական հնարավորությունները, նպաստելու Արցախի հյուսիսային հատվածի` Մարտակերտի և Շահումյանի շրջանների տնտեսական զարգացմանը, ինչպես նաև մեղմելու Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ծանրաբեռնվածությունը», – նշվում է տեղեկատվության մեջ։
ԼՂՀ խորհրդարանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը մասնակցել հեռուստամարաթոնին և արժանի ավանդ բերել այդ հայրենանվեր գործին:
«Մենք հաղթել ենք պատերազմում, պարտավոր ենք հաղթել նաև տնտեսական մրցակցության մեջ: Հեռուստամարաթոնի արդյունքը պետք է դառնա հայության հավաքական պատասխանը մեզ նետված մարտահրավերներին», – նշվում է հայտարարության մեջ։–0–