ՀՀ առողջապահության նախարարությունը միջոցառումներ է իրականացնում Իրանից խոլերայի ներթափանցումը կանխելու նպատակով
03.10.2013,
10:10
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները խոլերա հիվանդության ներթափանցումն ու հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի լարված համաճարակային իրավիճակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում ձեռնարկվում են կանխարգելիչ և սահմանափակող բոլոր անհրաժեշտ միջոցառումները խոլերա հիվանդության ներթափանցումն ու հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պետական սահմանի անցման կետերում խոլերայի՝ ՀՀ ներբերմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրանի 10 նահանգում արձանագրվել է խոլերայի 179 դեպք, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ն Աֆղանստանի քաղաքացիներ են:
«Իրանից Հայաստան ժամանող 910 ուղևորներին զննել են, չափել նրանց մարմնի ջերմությունը։ Նրանցից 740-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցման կետով, իսկ 170-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։ Խոլերայի կասկածով հիվանդներ չեն հայտնաբերվել։
«Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան մեկնող 435 ՀՀ քաղաքացիներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուս սահմանապահներին նույնպես տրամադրվել է խոլերայի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ, ուր ներկայացված են խոլերայի կլինիկական ախտանշանները և կանխարգելման ուղիները: Առանձին աշխատանքներ են տարվում պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող պետական և մասնավոր կառույցների հետ։ Մասնավորապես իրականացվել են խորհրդակցություններ և քննարկումներ պետական սահմանի անցման կետերում հսկողություն իրականացնող կառույցների ղեկավարների և աշխատակիցների հետ, նրանց տեղեկատվություն է տրվել խոլերայի վարակի փոխանցման և կանխարգելման ուղիների մասին: Նշվել է, որ խոլերայով վարակվելուց խուսափելու նպատակով անհրաժեշտ է ուղևորների փաստաթղթերի հետ աշխատել ձեռնոցներով: Միաժամանակ իրազեկվել են խոլերայի կլինիկական ախտանշանների մասին, որպեսզի հիվանդներին հայտնաբերելու գործում լինեն զգոն և անմիջապես դիմեն սանիտարական կարանտինային կետի բժիշկներին:
Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերի անձնակազմին հրահանգվել է ուտելիքն առանց փաթեթավորման արգելել Հայաստանի Հանրապետություն ներկրել, հիվանդության կասկածով անձանց ուղեկցող բեռը, ապրանքը մեկուսացնել և, հնարավորության դեպքում, ախտահանել:
Մեղրու սահմանային անցման կետ գործուղված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) և Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոնի մասնագետները, ինչպես նաև Սյունիքի փորձագիտական կենտրոնի և Սյունիքի ՊՀՀՏ մասնագետները տեղում գնահատել են իրավիճակը, կազմակերպել են սեմինարներ բուժանձնակազմի համար, քննարկումներ:
Իրականացվել է մարդկանց հետ շփում ունեցող բոլոր մակերեսների և սանհանգույցների ախտահանում: Սահմանային հսկողություն իրականացնող բոլոր կառույցների աշխատակիցներին տրամադրվել են ձեռնոցներ: Սահմանի անցման կետերում ուղևորների զննումն իրականացվում է առաջին գծում, տեղադրվել են հեռահար ջերմացույցներ:
Սանիտարական կարանտինային կետերն ապահովվել են ախտահանիչ նյութերով և ախտահանման սարքերով, անհատական պաշտպանության միջոցներով, նմուշառման պարագաներով, խոլերայով հիվանդին առաջին օգնության տրամադրման միջոցներով, խոլերայով հիվանդի հետ աշխատելու լրակազմով: –0–