Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ

27.05.2015, 15:38
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի կայացած կառավարության նիստում  հանձնարարել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ մանրամասն ուսումնասիրել գազալցակայանների միջադեպերի պատճառները և խիստ վերահսկողություն սահմանել  դրանց անվտանգության ռեժիմերի նկատմաբ։
Հայաստանի վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ /. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի կայացած կառավարության նիստում  հանձնարարել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ մանրամասն ուսումնասիրել գազալցակայանների միջադեպերի պատճառները և խիստ վերահսկողություն սահմանել  դրանց անվտանգության ռեժիմերի նկատմաբ։

Երեքշաբթի առավոտյան «Զվարթնոց» ռեստորանային համալիրի մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթյունը էր տեղի  ունեցել, տուժել են  երեք հոգի, այդ թվում ռեստորանի սեփականատեր ԱԺ նախկին պատգամավոր` Հակոբ Հակոբյանի տղան և զարմիկը։Բոլորը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

«Հանձնարարում եմ  խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց»,–ասել է Աբրահամյանը:

Նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ Էջմիածնի խճուղում գտնվող գազալցակայանը ստուգվել է 6 ամիս առաջ և տուգանվել 1 մլն դրամով։

 «Եղել էին բազմաթիվ թերություններ, որոնք պետք է վերացվեին, սակայն չեն արվել»,–ասել է նախարարը:

Նա նշել է, որ  հանձնարարվել է առավել ակտիվացնել գազալցակայանների հետ տարվող աշխատանքը:

Երիցյանը նշել է, որ թերություն հայտնաբերվելու դեպքում անձամբ կզեկուցի վարչապետին, եթե կարիք լինի՝ թերացող գազալցակայանների շահագործումը կդադարեցվի:–0–