Երևանի քաղաքապետը հանրակրթության վարչության նոր պետ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չորեքշաբթի ստորագրել է Աննա Համլետի Ստեփանյանին քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ նշանակելու մասին հրամանը:
Այս մասին հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Նախօրերին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր այդ պաշտոնը 2009 թ-ի հոկտեմբերի 5-ից զբաղեցնող Գայանե Սողոմոնյանը:
Աննա Ստեփանյանը ծնվել է Երևանում 1971թ-ին, 1993թ.-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. ՀՊՄԻ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ 2016թ. ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Նա 1993-1996թթ-ին աշխատել է մաթեմատիկայի ուսուցիչ Երևանի թիվ 77 դպրոցում, 1996-2008թթ-ին եղել է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և մաթեմատիկայի ուսուցիչ Երևանի թիվ 83 դպրոցում: 2008թ.-ից մինչև 2017թ. հունիսի 7-ը Երևանի Սիամանթոյի անվ. թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն է, 2015-2016թթ. դասախոսել է ԵՊՄՀ-ում:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 2 դուստր:-0-