Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում

15.10.2024, 19:29
Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ: