Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ժամանակավորապես փակ կլինի երևանյան փողոցներից մեկը

19.06.2019, 16:47
Ժամանակավորապես փակ կլինի երևանյան փողոցներից մեկը:
Ժամանակավորապես փակ կլինի երևանյան փողոցներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Ժամանակավորապես փակ կլինի երևանյան փողոցներից մեկը:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում (Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկից դեպի «Արաբկիր զբոսայգի» տանող հատված) վթարային և վտանգավոր բարդիների էտման և հատման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 22-ին՝ ժամը 9:00-ից մինչ 17:00-ն, երթևեկությունը նշված հատվածում կդադարեցվի:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:-0-