Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ԶԼՄ–ները պատմում են փողոցային առևտրի դեմ քաղաքապետարանի նոր նախաձեռնության մասին

22.10.2019, 14:39
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է փողոցային ապօրինի առևտուր իրականացնող անձանց ապրանքի առգրավում:
ԶԼՄ–ները պատմում են փողոցային առևտրի դեմ քաղաքապետարանի նոր նախաձեռնության մասին
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է փողոցային ապօրինի առևտուր իրականացնող անձանց ապրանքի առգրավում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Պարբերականի տվյալներով, վաճառքի շարժական կետերի նկատմամբ նախատեսվում է ժամանակային սահմանափակում` նրանց կառաջարկվի աշխատանքային ժամանակացույց։

Նշվում է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի` վաճառքի շրջիկ և շարժական կետերի կարգավորմանն ուղղված փոփոխությունների փաթեթը և պատժամիջոցների չափը խախտումների դեպքում արդեն ուղղվել է Հայաստանի ԱԺ։ -0-