Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ինջիղուլյանին քրեական հետապնդում չի սպառնում հայրենիքում

15.08.2013, 13:17
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ինջիղուլյանին հայրենիքում քրեական հետապնդում չի սպառնում, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ինջիղուլյանին քրեական հետապնդում չի սպառնում հայրենիքում
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ադրբեջանական գերության մեջ գտնվող Ինջիղուլյանին հայրենիքում քրեական հետապնդում չի սպառնում, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը»,– նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա, հիմնավորվել և ապացուցվել է, որ Ինջիղուլյանը հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով։  «Հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու»,– ընդգծեց ՊՆ մամուլի քարտուղարը։ -0-