Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

17 ԱԹՍ, 12 միավոր զրահատեխնիկա, 300 սպանված. ադրբեջանական ԶՈւ-երի կորուստների թարմացված տվյալները

09.10.2020, 14:14
17 ԱԹՍ, 12 միավոր զրահատեխնիկա, 300 սպանված. ադրբեջանական ԶՈւ-երի կորուստների թարմացված տվյալները
17 ԱԹՍ, 12 միավոր զրահատեխնիկա, 300 սպանված. ադրբեջանական ԶՈւ-երի կորուստների թարմացված տվյալները

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է Ադրբեջանի կորուստների վերաբերյա վերջին տվյալները՝ հոկտեմբերի 9-ի ժամը 9:00-ի դրությամբ։

Նախօրեին խոցվել է ադրբեջանական ԶՈւ-երի 17 ԱԹՍ, 12 միավոր զրահատեխնիկա, կա 300 սպանված: Այսպիսով, հակառակարդը, ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից կորցրել է 162 ԱԹՍ, 508 միավոր զրահատեխնիկա, 4 ՀԿՌՀ «Սմերչ», ինչպես նաև ունի 4369 սպանված, 16 ուղղաթիռ և 17 ինքնաթիռ: 

[English and Russian below]

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 աթս, 12 զրահատեխնիկա,...

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Пятница, 9 октября 2020 г.
 

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 300-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 20, վիրավորվել՝ ավելի քան 90 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։ 

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-