Աղքատության դեմ պայքարը կառավարության գլխավոր խնդիրն է. վարչապետ
03.05.2012,
10:32
Հայաստանում մեծ է աղքատության մակարդակը, և դրա դեմ պայքարը կառավարության գլխավոր խնդիրն է, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Տիգրան Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մեծ է աղքատության մակարդակը, և դրա դեմ պայքարը կառավարության գլխավոր խնդիրն է, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Տիգրան Սարգսյանը:
«Աղքատության հաղթահարումը պետք է լինի կառավարության գերակա խնդիրը»,- ասել է վարչապետը:
Նա սուտ է անվանել մի շարք քաղաքական ուժերի նախընտրական այն խոստումը, թե այդ խնդիրը կարելի է լուծել մեկ օրում:
«Աղքատության խնդրի լուծումը տնտեսության զարգացման մեջ է, աշխատատեղերի ստեղծման ու կրթության հասանելիության ապահովման մեջ»,- ասել է վարչապետը:
Նա խոսեց նաև այն բանավեճերի մասին, որոնց ընթացքում պահանջներ են հնչել օրենսդրորեն պարտավորեցնել կառավարությանը նվազագույն աշխատավարձը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին:
Սարգսյանի խոսքով՝ դա նշանակում է, որ աղքատությունը կարելի է հաղթահարել մեկ օրում: «Սակայն հարցն այն է,թե որտեղից պետք է վերցնել այդ միջոցները»,- ասել է վարչապետը:
Սարգսյանի խոսքով՝ նվազագույն զամբյուղի գաղափարն այն է, որ նպատակ ծառայի ցանկացած կառավարության համար, իսկ այդ նպատակին հասնելու միջոցն է պետբյուջեն, որն ամեն տարի ներկայացվում է խորհրդարանի հաստատմանը:
Վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2010 թվականին հանրապետությունում աղքատ քաղաքացիների թիվը 1,2 միլիոն է կազմել, որը բնակչության 35,8 տոկոսն է, իսկ այդ ցուցանիշը նշանակում է, որ երկրում յուրաքանչյուր երրորդ քաղաքացին ապրում է աղքատության մեջ:--0-