Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱԳՆ. Թուրքիայից 70 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան կիրականացվի Վրաստանի տարածքով

09.04.2020, 17:15
ԱԳՆ. Թուրքիայից 70 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան կիրականացվի Վրաստանի տարածքով
ԱԳՆ. Թուրքիայից 70 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան կիրականացվի Վրաստանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, նշվում է ԱԳՆ պաշտոնական կայքում:

Հայտնի է դարձել, որ կազմակերպվել է Թուրքիայից մեր քաղաքացիների Հայաստան տեղափոխումը: Նաղդալյանը հայտնել է, որ ինչպես է հնարավոր եղել կազմակերպել այդ գործընթացը փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում:

«Տեղյակ եք, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերթություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին»,- նշել է Նաղդալյանը:

Նա նշել է, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գնտվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ և հայտնել, որ ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

«Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է»,- նշել է Նաղդալյանը:

Նաղդալյանը մեկնաբանել է նաև Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրության մեջ նշված տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 9-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 921 հաստատված դեպք։ Բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվողների թիվը՝ 773: 10 մարդ, ցավոք, մահացել է։–0–