ԱԻՆ աշխատակիցները պայթեցրել են Երևանի կրկեսի շենքը
10.09.2012,
13:09
Երևանի կրկեսի շենքը շաբաթ օրը պայթեցվել է ապամոնտաժման նպատակով, գրում է «Նովոստի-Արմենիան»:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կրկեսի շենքը շաբաթ օրը պայթեցվել է ապամոնտաժման նպատակով, գրում է «Նովոստի-Արմենիան»:
Պայթյունն իրականացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորների և պայթեցնողների խմբի կողմից:
«Ամեն ինչ հիանալի է անցել: Պայթեցման աշխատանքների ընթացքում ոչ ոք չի տուժել: Ոչ մի վնաս չի հասցվել հարևան շենքերին»,- լրագրողներին հայտնեց Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
Ըստ նրա՝ պայթեցման աշխատանքների համար 60 կգ նիտրոգլիցերին է օգտագործվել: «Մենք օգտագերծել ենք պայթեցման էլեկտրական միջոցը (որը կիրառվում է մի քանի պայթուցիկ սարքերի միաժամանակյա պայթեցման համար), որն առավել օպտիմալ էր այդ պայմաններում»,- ասաց Ղազարյանը:
Նա ավելացրեց, որ փրկարարները մանրամասն ստուգել են բոլոր անցկացվող լարերը, որի պատճառով պայթյունը փոքր-ինչ ուշացումով է իրականացվել:
Պայթեցման աշխատանքների ժամանակ շենքի մոտ հերթապահել են բժիշկներն ու հրշեջ ծառայության աշխատակիցները: Ոստիկանության աշխատակիցները փակել են բոլոր մոտակա փողոցները:
Բեկորների վերջնական հավաքից հետո կմեկնարկի կրկեսի նոր շենքի շինարարությունը: Նախատեսվում է, որ այն իր այցելուների առաջ դռները կբացի 2014թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
«Մի կողմից, ինձ համար դա տխուր օր է, քանի որ ես այստեղ եմ անցկացրել իմ ողջ կյանքը, բայց մյուս կողմից ուրախալի է, որ Երևանում ժամանակակից կրկես կհայտնվի, որը կհամապատասխանի բոլոր համաշխարհային չափանիշներին»,- լրագրողներին ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
Ըստ նրա՝ մասնավորապես կավելացվի հանդիսատեսի տեղերը՝ 1563-ից հասնելով 2050-ի, իսկ գմբեթի բարձրությունը կկազմի 21 մետր՝ նախկին 16-ի փոխարեն:
«Մենք կկարողանանք տարբեր ատրակցիոններ անցկացնել, այդ թվում նաև՝ օդային: Եվ, վերջապես, մենք ստորգետնյա մեքենաների կայանում կունենանք»,- ասաց Պետրոսյանը:
Նա ավելացրեց, որ շինարարական աշխատանքների արժեքը տատանվում է 10-20 մլն դոլարի սահմաններում:
Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերը, ովքեր իրականացնում են նախագիծը, գումար չեն խնայի և ամեն ինչ կանեն, որպեսզի կրկեսի շենքը համապատասխանի ամենաբարձր միջազգային չափանիշներին:
2011թ.-ի մարտին Երևանի քաղաքապետը և «Տաշիր» ընկերությունների խումբը երկարաժամկետ համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում մայրաքաղաքի կենտրոնում կվերակառուցվի և արդիականացվի երևանյան կրկեսը, հյուրանոց է կառուցվել, ավարտվել է «Դալմա Գարդեն» առևտրային զվարճալիքների կենտրոնի շինարարությունը, Հյուսիսային պողոտայում ժամանակակից ԱԶԿ է կառուցվել, քաղաքի տարբեր մասերում հանգստի գոտիներ և այգիներ են կառուցվել: Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում նախատեսվու է ավելիքան 600 աշխատատեղերի ստեղծումը:
Կրկեսի նախկին շենքը կառուցվել է 1962թ.-ին: Երևանի կրկեսի բեմում ելույթ են ունեցել այնպիսի լեգենդար արտիստներ, ինչպիսիք են՝ Կարանդաշը, Լեոնիդ Ենգիբարովը, Իգոր Կիոն, Ստեփան Իսահակյանը: -0-