Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱԻՆ. քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

28.09.2020, 15:55
ԱԻՆ. Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
ԱԻՆ. քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, նշվում է ՀՀ ԱԻՆ կայքում։

Նշենք, որ այդ հատվածում է գտնվող Արցախի հետ սահմանը։

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 31 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–