Ակտիվիստները պահանջում են էլեկտրոնային հաշվետվություններից հանել պարտադիր կենսաթոշակային փոխանցումների մասին կետը
09.04.2014,
14:09
«Դեմ եմ» շարժման ակտիվիստները պահանջում են ՀՀ ֆինանսների նախարարությունից հանել պարտադիր կուտակային կենսաթոշակային փոխանցումների մասին կետը էլեկտրոնային հաշվետվություններից, նախարարության շենքի առաջ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասել է շարժման ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Դեմ եմ» շարժման ակտիվիստները պահանջում են ՀՀ ֆինանսների նախարարությունից հանել պարտադիր կուտակային կենսաթոշակային փոխանցումների մասին կետը էլեկտրոնային հաշվետվություններից, նախարարության շենքի առաջ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ասել է շարժման ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը։
2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված իրավակարգավորումներ հետ, որոնց շատ դրույթներ ենթակա են վերանայման օրենքով սահմանված ժամկետներում, ինչպես նաև առաջնորդվելով Սահմանադրության մի շարք դրույթներով և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով` ՍԴ–ն որոշեց Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ ճանաչել այս տարվա սեպտեմբերի 30-ը։ Մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի։
«Մենք պահանջում ենք Ֆինանսների նախարարությունից շտապ համապատասխան փոփոխություններ մտցնել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կանոնակարգում, որպեսզի գործատուները հնարավորություն ստանան չփոխանցել կենսաթոշակային վճարները», – ասել է Մանուկյանը։
Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, ակցիան դեռ չի սկսվել, սակայն աստիճանաբար միանում են նոր մասնակիցներ, որոնց թիվն արդեն գերազանցում է հարյուրը։
Ցուցարարները պահանջում են, որ գործատուին հնարավորություն ընձեռվի «չոտնահարել աշխատողների իրավունքները, ովքեր հրաժարվում են կենսաթոշակային վճարումներ կատարել, սակայն միաժամանակ դրա համար տույժ չվճարեն։
Շարժման մասնակիցները հորդորում են մայրաքաղաքի և մարզերի բոլոր բնակիչներին միանալ ակցիային` ընդգծելով, որ կենսաթոշակային բարեփոխումների հարցը անդրադառնում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերին։
«Դեմ եմ» շարժման մասնակիցները ապրիլի 12–ին Մատենադարանի առաջ ՍԴ–ի որոշման դեմ ևս մեկ բողոքի ակցիա կանցկացնեն։
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն` աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս. բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար), կներդնի պետությունը։
Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։
Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-