Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride-ի հետ անցկացվող արշավի վիճակախաղի ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկը տեղեկացնում է, որ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման ժամկետի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախքան խաղարկությունը Սմարթ հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները կմասնակցեն վիճակահանությանը, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Գովազդային վիճակախաղի, ինչպես նաև արշավի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ` http://bit.ly/2VCDkud:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: -0-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: