Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ամերիաբանկը և Drops ընկերությունը Հայաստանում վճարային նոր գործիք են գործարկել

28.03.2017, 17:49
Ամերիաբանկը և Drops ընկերությունը վճարային նոր գործիք են գործարկել, որը թույլ է տալիս ժամանակին և աստիճանաբար վճարել առաջիկա խոշոր վճարները։
Ամերիաբանկը և Drops ընկերությունը Հայաստանում վճարային նոր գործիք են գործարկել

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը և Drops ընկերությունը վճարային նոր գործիք են գործարկել, որը թույլ է տալիս ժամանակին և աստիճանաբար վճարել առաջիկա խոշոր վճարները։

Ինչպես նշեց Drops ընկերության հիմնադիր Վահագն Ծատուրյանը, տարեկան խոշոր վճարումները հաճախ ընտանեկան բյուջեի համար ծանր բեռ են դառնում, հատկապես դա արդիական է համար ձմեռային ժամանակահատվածում կոմունալ վճարումների և ուսման վճարման համար։

«Drops նոր հավելվածը թույլ է տալիս նմանատիպ հատկացումներ կատարել սեփական վճարային քարտերից փոքր գումարներով տարվա ընթացքում, ինչը թույլ կտա խուսափել միանվագ խոշոր վճարումներից` միաժամանակ կատարելով բոլոր վճարումները ժամանակին և որևէ ֆինանսական կառույց չայցելելով»,– երեքշաբթի ասաց Ծատուրյանը լրագրողներին։

Ըստ նրա, հավելվածի միջոցով կարելի է վճարել կոմունալ ծառայությունները, ապահովագրավճարները, վարկի մարումը, ուսման վարձը, կապի ծառայությունները, զբոսաշրջային ծառայությունները, իսկ շուտով նաև գույքահարկը, ՃՏԿ խախտման տուգանքները և այլն։

Նա նշեց, որ, գրանցվելով համակարգում, օգտատերը կարող է ընտրել անհրաժեշտ ծառայությունը, ինչպես նաև ներկայացնել վճարման ծավալն ու ժամկետը, որի ընթացքում նա պատրաստվում է այն վճարել, ինչից հետո ծրագիրն ինքնուրույն ժամանակացույց կկազմի` ամենօրյա, շաբաթական, ամսական, կախված օգտատիրոջ ցանկությունից, և ավտոմատ կերպով կհանի անհրաժեշտ գումարը հաշվից։

Ինչպես նշեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, համակարգն անձնական ֆինանսական հոսքերի կառավարման հնարավորություն է ընձեռում, կրճատում է ֆինանսական բեռնվածությունը և թույլ է տալիս լրացուցիչ վարկեր չներգրավել այս կամ այն ծախսերի վճարման համար։

«Վարկի ներգրավումը ցանկացած դեպքում լրացուցիչ բեռ է, իսկ այս դեպքում հաճախորդը պարզապես 0–ից 1.9 տոկոսի միջնորդային ծառայություն է վճարում, ինչը զգալիորեն ցածր է ներգրավվող ռեսուրսներից»,– ասաց Բարսեղյանը։

Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների տնօրեն Բուրաստան Մովսիսյանը հայտնել է, որ ծառայություններից կարող են օգտվել հայկական բանկերի պլաստիկ քարտերի բոլոր օգտատերերը (ArCa, Visa, MasterCard)։  

«Հավելվածը ֆինանսական հոսքերի հեռահար կառավարման հնարավորություն է ընձեռում անվտանգության բարձր մակարդակով»,– ասաց Մովսիսյանը, ընդգծելով, որ համակարգում գործում է եռամակարդակ պաշտպանություն VbV (Verified by Visa) և Secure Code տեխնոլոգիաների հաշվին։

Ամերիաբանկը նախագծի վճարահաշվարկային գործընկերն է։ Հավելվածը հասանելի է ինչպես AppStore–ում, այնպես էլ GooglePlay–ում։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–