Ամերիկացիներն ու եվրոպացիները մտահոգված են անձնական տվյալների համար
02.06.2015,
12:03
Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար ICM Research բրիտանական հետազոտական գործակալության անցկացրած «Sputnik.Կարծիքներ» միջազգային հարցումը բացահայտել է ամերիկացիների և եվրոպացիների մտահոգությունն անձնական տվյալների գաղտնիության պահպանման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի համար ICM Research բրիտանական հետազոտական գործակալության անցկացրած «Sputnik.Կարծիքներ» միջազգային հարցումը բացահայտել է ամերիկացիների և եվրոպացիների մտահոգությունն անձնական տվյալների գաղտնիության պահպանման հարցում։
Հարցման տվյալների համաձայն` Եվրոպայի և ԱՄՆ–ի հարցվածների զգալի մասը կարծում է, որ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերն ու ՏՏ ընկերություններն անօրինական կերպով օգտագործողների մասին տվյալներ են փոխանցում ԱՄՆ–ի Ազգային անվտանգության գործակալությանը։
Այսպես, պատասխանելով «Դուք գուցե լսել եք ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը խոշոր կորպորացիաների և սոցիալական ցանցերի կողմից օգտագործողների մասին տվյալների փոխանցման հետ կապված սկանդալների մասին։ Պնդումներից ո՞րն է առավել հստակ արտահայտում Ձեր տեսակետը, երբ խոսքը ցանցում օգտատերերի տվյալների պաշտպանության մասին է» հարցին Գերմանիայի բնակիչների գրեթե կեսը` 47 տոկոսը, և Ֆրանսիայի մասնակիցների կեսից ավելին` 38 տոկոսը, համոզմունք է հայտնել, որ «ԱՄՆ–ի Ազգային անվտանգության գործակալությանն օգտատերերի տվյալների հասանելիության տրամադրումը դուրս է օրենքի շրջանակից»։
Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ–ում հարցվածների գրեթե մեկ երրորդը, համապատասխանաբար, 31 տոկոսը և 29 տոկոսը, կարծում է, որ ընկերություններն ԱԱԳ–ին տվյալների ուղղակի հասանելիություն են տրամադրում, ինչն անօրինական է։
Միջազգային սոցիալական ցանցերի և խոշոր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների` անձնական տվյալների գաղտնիության պահպանմանն ուղղված ջանքերն ընդունում է հարցվածների ընդհանուր թվի միայն 9 տոկոսը։ Մասնակիցների հենց այդ թիվն է կարծում, որ ընկերությունները «առավելագույն ջանքեր են գործադրում ցանցում օգտատերերի տվյալների պաշտպանության համար և չեն համագործակցում պետական մարմինների հետ օգտատերերի մասին տեղեկության տրամադրելու հարցով»։ Եվ միայն մասնակիցների 11 տոկոսն է համաձայն, որ խոշոր կորպորացիաները պետկառույցներին տվյալներ են փոխանցում։
ICM Research գործակալությունը հարցումն անցկացրել է Sputnik լրատվական գործակալության համար 2015 թվականի մարտի 20–ից ապրիլի 9–ը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում։ Ընտրանքը կազմել է 4000 մարդ (1001 մասնակից ամեն երկրից)` ըստ սեռի, տարիքի և աշխարհագրության։
Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է մուլտիմեդիոն մասնաճյուղերով տասնյակ երկրներում։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ -0-