ԱՄՆ դեսպանությունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումները
12.09.2013,
14:10
ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հարձակումների վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել ս.թ. օգոստոսի 22-ից սկսած:
«Վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում»,– նշում են դեսպանությունից և կոչ անում ՀՀ կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին:
«Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի»,– ասված է հայտարարության մեջ:-0-