Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԱՄՆ–ի հատուկ ծառայություններին հասանելի են սոցցանցերի օգտատերերի տվյալները. հայ փորձագետ

02.06.2015, 19:08
ԱՄՆ–ի հատուկ ծառայություններին անմիջականորեն հասանելի են սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։
ԱՄՆ–ի հատուկ ծառայություններին հասանելի են սոցցանցերի օգտատերերի տվյալները. հայ փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի հատուկ ծառայություններին անմիջականորեն հասանելի են սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Համացանցային շուկայի բոլոր խոշոր խաղացողները, որոնման համակարգերը, սոցիալական ցանցերը կամ համագործակցում են կամ օգտատերերի տվյալներն ուղղակի փոխանցում են ԱՄՆ հատուկ ծառայություններին։ Տվյալների փոխանցումը հաստատված փաստ է, և ԱՄՆ ԱԱԳ–ն չի հերքել դա»,– ասել է Քոչարյանը։

Բրիտանական ICM Research հետազոտական գործակալությունը Sputnik գործակալության հետ հարցում է անցկացրել` բացահայտելով ամերիկացիների ու եվրոպացիների անհանգստությունը` սոցցանցերում անձնական տվյալների գաղտնիության պահպանման հարցերի վերաբերյալ: Հարցման արդյունքների համաձայն՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերը և IT ընկերությունները օգտատերերի տվյալներն անօրինական ձևով փոխանցում են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությանը:

Քոչարյանի խոսքով` անձնական տվյալների փոխանցումը հղի է մեծ վտանգներով. այդ ամենը կարող է սպառնալ և՛ մարդու կյանքին, և՛ շանտաժի առիթ դառնալ, և՛ նրան պարզապես կառավարելի դարձնել:

Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Եվրոպան չի կարող ԱՄՆ ծառայություններին արգելել շարունակել այդ գործունեությունը, քանի որ արևմտյան առաջնորդների մեծ մասը կախվածության մեջ է Ամերիկայից։

Խոսելով այն մասին, թե չի հակասում արդյո՞ք տվյալների փոխանցումը մարդու իրավունքներին և ամերիկյան ժողովրդավարության սկզբունքներին` Քոչարյանը նշել է, որ «այդ սկզբունքներն արդիական են միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ–ն ցանկանում է այլ երկրներում հեղաշրջում իրականացնել»։

Հարցման համաձայն, պատասխանելով «Դուք, հավանաբար, լսել եք ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանն օգտատերերի տվյալները փոխանցելու սկանդալների մասին: Հետևյալ պնդումներից ո՞րն է առավել հստակ արտացոլում Ձեր տեսակետը, երբ խոսքը վերաբերում է ցանցում օգտատերերի տվյալների պաշտպանությանը» հարցին ՝ Գերմանիայի բնակչության մոտ կեսը՝ 47 տոկոսը, և Ֆրանսիայի բնակչության 38 տոկոսը վստահություն են հայտնել, որ ընկերությունները տրամադրում են ԱՄՆ ԱԱԳ–ին տվյալներ օգտատերերի մասին, ինչը օրենքի սահմաններից դուրս է: Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում հարցվածների մոտ մեկ երրորդը՝ 31 և 29 տոկոս, համապատասխանաբար, կարծում է, որ ընկերություններն անօրինական գործողություններ են իրականացնում ՝ անձնական տվյալներ տրամադրելով:

Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում հարցվածների մոտ մեկ երրորդը՝ 31 և 29 տոկոս համապատասխանաբար, կարծում է, որ ընկերություններն անօրինական գործողություններ են իրականացնում ՝ անձնական տվյալներ տրամադրելով:

Միջազգային սոցիալական ցանցերի ու խոշոր IT ընկերությունների ներկայացուցիչների ջանքերը՝ ուղղված անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը, ընդունում են միայն հարցվածների 9 տոկոսը: Հարցվածների հենց այդքանն է կարծում, որ ընկերություններն առավելագույնս ջանքեր են ներդնում օգտատերերի տվյալների պահպանման համար, ու չեն գործակցում պետական կառույցների հետ՝ օգտատերերի մասին տվյալներ տրամադրելու հարցում: Եվ միայն ամերիկացիների 11 տոկոսն է կարծում, որ խոշոր ընկերությունները տվյալներ չեն տրամադրում պետական կառույցներին:

Հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունը` Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի համար` Sputnik.Կարծիքներ (Sputnik.Polls) նախագծի շրջանակում 2015թ.–ի մարտի 20–ից ապրիլի 9–ը Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում ու Հունաստանում: Հարցմանը մասնակցել է 4000 մարդ (1000-ական մարդ յուրաքանչյուր երկրում)։ Հարցումը ներկայացնում է բնակչությունն ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։-0-